
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառի լուսանկար է հրապարակել, որում ներկայացված են կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները: ՀՀ վարչապետը պաստառին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ, եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի: Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- գրել է Փաշինյանը: