
Հայաստան կորոնավիրուսի ներթափանցման դեպքում բուժհիմնարկները պատրաստված են բուժումն իրականացնելու և տարածումը կանխարգելելու համար, «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
Մասնագետները մասնակցել են կորոնավիրուսի վերաբերյալ դասընթացներին ու քննարկումներին, ստացել են ԱՀԿ համապատասխան ուղեցույցները։ Լաբորատորիաները ապահովված են, համապատասխան պահուստային պաշարները կան, հավաստիացրել է ԱՆ ներկայացուցիչը։ Աշխատանքներ են տարվում այդ պաշարները անընդհատ լրացնելու ուղղությամբ։
Այսօր Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւս սահմանային անցակետում անցել է համապատասխան բուժզննումը` ասել է Լիլիթ Ավետիսյանը։