Հել Մարգարյանը (1929-2012), հայազգի ամերիկացի ավիակոնստրուկտոր է, հայտնի է որպես B-2 Stealth Bomber ռմբարկուի նախնական գաղափարը մշակող։
Նրա էսքիզները հիմք են ծառայել ժամանակակից B-2 Spirit ռմբարկուի ստեղծման համար։ B-2 Spirit-ը ներառել է Մարգարյանի դիզայինի մեծ մասը, և արդարացրել է այն նպատակները, որոնք ժամանակին առաջարկել է ավիակոնստրուկտորը։
1979-ից B-2 Stealth Bomber-ի ստեղծման համար մասնագետների մեծ խումբ է ստեղծվել։ Հել Մարգարյանը նշանակվել է Stealth ռմբակոծիչի ստեղծման նախնական նախագծի մենեջեր:
Ինքնաթիռի առաջին էսքիզները Մարգարյաը արել է 1979-ին։ Դա Stealth ռմբարկուի ստեղծման համար առաջարկվող և քննության ներկայացված երկու կառուցվածքներից մեկն էր։
Մարգարյանի առաջարկած ինքնաթիռի արտաքին տեսքը շատ նման էր երեք տասնամյակ առաջ՝ 1947 թվականին Northrop Grumman ընկերության նախագծած YB-49 ինքնաթիռին։
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը