Աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ իտալուհի Էմմա Մորանոն, տոնել է իր 117-ամյակը և նշել, որ իր երկարակեցության գաղտնիքը ձվի ու թխվածքաբլիթի գործածումն է: Այդ մասին գրել է Mashable-ը:
The Guardian-ին տված հարցազրույցում Մորանոն պատմել է իր սննդակարգի մասին: «Ես օրական երկու ձու և թխվածքաբլիթ եմ ուտում: Բայց ես շատ չեմ ուտում, որովհետև ատամ չունեմ»,- պարզաբանել է նա:
Մորանոն 117-ամյակը տոնել է նոյեմբերի 29-ին Իտալիայի Վերբանիա կոմունայում գտնվող իր տանը: Նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել երկու զարմուհիները, խնամողները և նրա բժիշկը:
Մորանոն ամուսնացել է երկու անգամ: Նրա առաջին ամուսինը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Երկրորդի հետ իտալուհին 26 տարեկանում ամուսնացել է առանց սիրելու և տանջվել է ընտանեկան բռնությունից:
Չնայած խլությանը և տեսողության հետ կապված խնդիրներին, ռեկորդակրուհին լավատեսորեն է տրամադրված: Կնոջը շնորհավորել են կոմունայի իշխանությունները և Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան: