Լեդի Գագան հոլովակ Է ներկայացրել Ցանցում, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լեդի Գագան հոլովակ Է ներկայացրել Ցանցում, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան YouTube-ում հրապարակել Է Stupid love թրեքի հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով: Ապագայի աշխարհում քաոս Է տիրում:

Ցեղերը պայքարում են գերիշխանության համար: Նրանց օգնության Է գալիս Լեդի Գագան՝ ոտքից գլուխ վարդագույն հագած: Իր բանդայի հետ միասին նա ցանկանում Է բոլորին հաշտեցնել երաժշտության եւ պարերի օգնությամբ: Stupid love երգը երգչուհու առաջին սինգլն Է նրա նոր՝ վեցերորդ, ստուդիական ալբոմից: Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, այն կոչվելու Է Chromatica: Սա «Օսկար»-ի մրցանակակրի առաջին աշխատանքն Է վերջին երեք տարվա ընթացքում՝ 2016 թվականին Joanne սկավառակի թողարկումից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: