Ռուս-թուրքական բախումն անխուսափելի չէ․ Բենիամին Պողոսյան. tert.am
Advertisement 1000 x 90

Ռուս-թուրքական բախումն անխուսափելի չէ․ Բենիամին Պողոսյան. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, ռուս-թուրքական բացահայտ առճակատման դեպքում, չի բացառվում, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի, որպեսզի Հարավային Կովկասը ևս դարձի առճակատման մաս՝ փորձելով որոշակի բարդություններ ստեղծել Ռուսաստանի համար նաև մեր տարածաշրջանում։

Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ռուս–թուրքական լարված հարաբերություններին։

-Ռուս-թուրքական ներկայիս լարվածությունը, ըստ վերլուծաբանների, բավականին լուրջ է, քանի որ երկու կողմերը հակադիր ստրատեգիական հեռանկար ունեն: Այդ հարաբերությունների լարվածությունը, հատկապես երևում է Իդլիբում տեղի ունեցողի բախումների ֆոնին, այս անգամ ռուսները, կարծես՝ չեն ցանկանում տեղի տալ և շարունակում են աջակցել Սիրիային։ Ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը։

– Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է ֆիքսել, որ Իդլիբում սեփական ներկայության պահպանումը Թուրքիայի համար կարևոր է, առաջին հերթին հետպատերազմյան Սիրիայում ազդեցություն ունենալու համատեքստում։

 – Առհասարակ, արդյո՞ք Մոսկվա–Անկարա բախումն անխուսափելի է։ Մոսկվան ինչպե՞ս կկարողանա չեզոքացնել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:

– Ռուս-թուրքական բախումն անխուսափելի չէ։ Պետք է ֆիքսել, որ Թուրքիայի համար Սիրիայում կենսական նշանակության խնդիրը ոչ թե Իդլիբի նկատմամբ վերահսկողության պահպանումն է, այլ Սիրիայի հյուսիսում ինքնավար քրդական միավորի ստեղծման կանխումը։ 2018թ. հունվար-մարտ և 2019թ. հոկտեմբեր ամիսներին Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան քրդաբնակ մի շարք շրջաններում, և այս պահին փաստացի օկուպացրել է դրանց մի մասը (Աֆրին և այլն)՝ այդ տարածքից դուրս քշելով հարյուր հազարավոր քուրդ բնակիչների։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ այդ գործողություններն իրականացվել են Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր