Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենք նյարդայնացնում ենք
թե՛ նախկիններին,
թե՛ ներկաներին։
Ինչո՞ւ, որովհետև՝
Ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ,
ո՛չ նիկոլական ենք, ո՛չ սերժական,
չունենք որևէ պատկանելություն։
Չենք գործում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով,
Չենք խաղում ներկուլիսային խաղեր-պայմանավորվածություններ,
Մեր միակ առանցքը արժեքներն են՝
մարդկայնությունը,
մարդասիրությունը,
ներառականությունը,
մարդկանց իրավունքները,
հավասարությունն ու ազատությունը։
Եվ զարմանալի չէ, որ պաշտոնյաների հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել։ Նախկինում էլ էին մեզ ասում Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ,
պետականությունը քայքայողներ և այլն։
Իսկ ո՞ւմ է պետք այն պետականությունը, որը չի ծառայում մարդուն, չի պաշտպանում նրա իրավունքները ու չի տալիս նրան ազատություն՝
ապրելու,
աշխատելու և
ստեղծագործելու։
Իրավապաշտպաններին թիրախավորում և սահմանափակում են միայն և միայն բռնատիրական ռեժիմները, ժողովրդավարականներում նրանք են հասարակության շարժիչ ուժն ու խիղճը։
Հիմա մտածեք, թե որ ուղղությամբ եք ուզում շարժվել, առայժմ ուղղության մեջ շոշափելի փոփոխություն չեմ զգում»։
Մենք նյարդայնացնում ենք թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին։ Ինչու՞, որովհետև՝Ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ, ո՛չ նիկոլական…
Gepostet von Zara Hovhannisyan am Samstag, 29. Februar 2020