Համացանցում հայտնվել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի նոր տան առաջին լուսանկարները:
Մադրիդյան ակումբի ավագը և նրա կինը՝ Պիլար Ռուբիոն, ծախսել են 12 միլիոն եվրո նոր տան կառուցման վրա, որը կազմում է 1500 քմ տարածք:
Հողամասի տարածքը 12.000 քմ է, զույգն այն ձեռք է բերել 2017 թվականին:
Առանձնատունը գտնվում է Լա Մորալեխա թաղամասում: Ռամոսը շատ ուշադիր հետևում է առանձնատան շինարարության ընթացքին և համարյա թե ամեն օր գալիս է տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը