Գիտնականները բացահայտել են, որ կաթ խմելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին հաղորդել է MedicalXpress գիտական ռեսուրսը:
Առողջապահության Լոմա Լինդա ամերիկյան համալսարանի մասնագետներն իրականացրել են լայնածավալ ուսումնասիրություն՝ ցույց տալով կաթի վնասակար հատկությունները:
Գիտնականներն ութ տարվա ընթացքում տվյալներ են հավաքել 53 հազար առողջ կանանց կյանքի և սննդակարգի վերաբերյալ: Հարցվողները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում նշվել են իրենց սննդային նախասիրությունները, վատ սովորությունները, ֆիզիկական ակտիվությունը և այլն:
Դիտարկումների ընթացքում արձանագրվել է կրծքագեղձի ուռուցքների առաջացման 1057 դեպք: Պարզվել է, որ կապ կա կաթի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև:
Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կարող է լինել կաթում սեռական հորմոնների առկայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը