
Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։
ադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում կայքը դարձել է ավելի մատչելի, և ավելացվել են նոր ծառայություններ անշարժ գույքի գնահատողների և գեոդեզիստների ու չափագրողների համար։ Քաղաքացին կարող է հետևել իր դիմումի ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և կատարել մի շարք այլ գործարքներ։
Կոմիտեի Ֆեյսբուք»-ի էջում պարբերաբար կտեղադրվեն ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք կօգնեն հեշտությամբ օգտվել կայքից: