Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը մարտի մեկին դադարեցրել Է մասնակցությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին: Այդ մասին նա հայտարարել Է Սաութ Բենդում ունեցած ելույթի ժամանակ, հեռարձակումը վարել Է CNN հեռուստաալիքը:
«Այսօր երեկոյան ես ընդունեցի իմ նախագահական արշավը դադարեցնելու դժվարին որոշումը,- ասել Է Բութեջաչը:- Ես այլեւս չեմ փորձի դեմոկրատներից թեկնածու դառնալ նախագահական ընտրություններում, բայց հնարավորինս ամեն ինչ կանեմ, որպեսզի հունվարից մեզ մոտ նոր դեմոկրատ նախագահ լինի»: Նախկին քաղաքագլուխը չի պարզաբանել, թե ինչու Է դուրս գալիս մրցարշավից: Նա նշել Է, որ այս փուլում իր համար «ամենից լավ Է՝ մի կողմ քաշվել՝ կուսակցության միասնությունը պահպանելու համար»:
Բութեջաչը նախընտրական պայքարի մեջ Է մտել 2019 թվականի ապրիլին: Նրան հաջողվել Է հաղթանակ տանել փետրվարի սկզբին Այովայի նահանգում կայացած,կուսակցական ակտիվիստների ժողովներում, Նյու Հեմփշիրում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզ) նա զբաղեցրել Է երկրորդ տեղը: Հարավային Կարոլինայում փետրվարի 29-ին կայացած փրայմերիզի արդյունքներով Բութեջաչն ստացել Է ձայների սոսկ շուրջ 8,2 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: