
Analitik.am-ի տեղեկություններով, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ճնշումներ են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ մարդասպան Մհեր Ենոքյանի հարցով: Սորոսի գրասենյակից պահանջել են ազատ արձակել ցմահ դատապարտյալ, մարդասպան Մհեր Ենոքյանին, ով մինչ օրս չի զղջացել իր կատարած հանցանքի համար:
Ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հերթական զիջումն է անելու սորոսականներին և ազատ է արձակելու մադասպանին:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին դաժանաբար սպանելու համար։