Հայաստանում առաջիկա օրերին արևառատ և տաք օրեր են սպասվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,- նշում է Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև, մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։