«Կարող էին, չէ՞, այս պարզ բանը բացատրել վարչապետին…»
Advertisement 1000 x 90

«Կարող էին, չէ՞, այս պարզ բանը բացատրել վարչապետին…»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի խորհրդականներն ու օգնականները կարող էին չէ՞ նրան հուշել, որ «դիվանագիտական կորպուս» եզրույթը կիրառելիս չի կարելի նկատի ունենալ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը։
Դիվանագիտական կորպուսը որևէ կամայական պետությունում հավատարմագրված դեսպանատների և հյուպատոսարանների ամբողջությունն է։

Կարող էին, չէ՞, այս պարզ բանը բացատրել վարչապետին, բայց փաստը մնում է փաստ, որ չեն բացատրել, իսկ ասվածի վկայությունը Փաշինյանի այսօրվա ելույթն էր դիվանագիտական ծառայության աշախատակցի օրվան նվիրված միջոցառմանը։

Առաջին հայացքից սա ընդամենը մանրուք է, թեթև վրիպակ, բայց հավատացնում եմ ձեզ, պետության նկատմամբ վերաբերմունքը արտահայտնվում է նաև այսպիսի մանրուքներով, որոնք ամենօրյա ռեժիմով կրկնվում են»։

Վարչապետ Փաշինյանի խորհրդականներն ու օգնականները կարող էին չէ՞ նրան հուշել, որ «դիվանագիտական կորպուս» եզրույթը…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Montag, 2. März 2020



Նման նյութեր