Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո: «Reuters»-ը տեղեկացնում է, որ պատճառն այն է, որ վարակվածության նոր դեպքերի թվի անկում է նկատվում:
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Ուհանում իրավիճակը, կարծես, վերահսկելի է դառնում, դրական միտում է նկատվում:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր վարակել է ավելի քան 86 հազար 500 մարդ:
Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել է 65-ի: