ԵՄ-ի զբոսաշրջության սեկտորը հունվարին 1 մլրդ եվրո Է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Advertisement 1000 x 90

ԵՄ-ի զբոսաշրջության սեկտորը հունվարին 1 մլրդ եվրո Է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Զբոսաշրջության ճյուղը Եվրամիության երկրներում վնասներ Է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես Չինաստանում, որտեղից ժամանում Էր ճանապարհորդների մեծամասնությունը: Ինչպես մարտի 2-ին հայտնել Է ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար Թիերի Բրեթոնը, միայն հունվարին կորուստները կազմել են 1 մլրդ եվրո:

«Հունվար ամսից եվրոպական զբոսաշրջության սեկտորը 2 մլն ճանապարհորդ պակաս Է ունեցել, դա նշանակում Է ամսական 1 մլրդ եվրոյի կորուստ,- հայտարարել Է եվրակոմիսարը BFM հեռուստաալիքի եթերում:-Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ Էին ժամանում Եվրոպա, սակայն ահա արդեն երկու ամիս Է՝ դա տեղի չի ունենում»:

Բրեթոնը պատմել Է, որ Իտալիայի իշխանություններն ավելի քան 3 մլրդ եվրո են հատկացրել համաճարակից եւ դրան հաջորդած սահմանափակիչ միջոցառումներից առավել շատ տուժած երկրի հյուսիսային շրջաններին աջակցություն ցուցաբերելու համար, հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի եւ Գերմանիայի տնտեսությունը կարող Է մտնել ռեցեսիայի փուլ, սակայն նա կոնկրետ թվեր չի ներկայացրել, հայտարարելով, որ դեռեւս վաղ Է այդ մասին խոսելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր