Թբիլիսիում զինված տղամարդը կողոպտել Է Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի ժողովրդական բանկ) մասնաճյուղը: Ինչպես հայտնել Է բանկի ներկայացուցիչ Դոդո Բոչրոիշվիլին, դա տեղի Է ունեցել Դիղոմիի բնակելի զանգվածում:
Նրա խոսքով՝ հարձակվողն իր հետ տարել Է փողերը, թե հատկապես որքան՝ նա չի ճշտել: Ոչ ոք չի տուժել:
Վրաստանի ՆԳ նախարարությունը որոնում Է կողոպտչին: Տեղում աշխատում են քրեագետները, հարցաքննում են բանկի աշխատակիցներին:
Տեղի ունեցածի փաստով ՆԳ նախարարությունում հետաքննություն են սկսել կողոպտման եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: