Գյումրիում տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ I-ի կիսանդրին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրիում տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ I-ի կիսանդրին. armeniasputnik.am

«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջին կիսանդրին։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության ՝ հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է միավորման հրամանատարությունը։

Մեծ ամրոց ռազմական քաղաքը գտնվում է Նիկոլայ 1-ին կառուցած տաճարի կողքին, որը անվանվել է նրա կնոջ ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի պատվին։

Գաղափարի հեղինակ Միխայիլ Սերդյուկովի խոսքով ՝ նախագիծն իրականացվում է մեկ նպատակով` վերականգնել ռուս ժողովրդի հայրենասիրական ոգին:

«Հայրենասիրական դաստիարակությունը երկրի հոգևոր, տնտեսական և քաղաքական վերածննդի, պետական անվտանգության և ամբողջականության աղբյուրն ու միջոցն է։ Ռուսաստանի տարբեր անկյուններում և նրա սահմաններից դուրս հուշարձաններ և կիսանդրիներ տեղադրելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր մեծ նախնիներին և հայրենակիցներին”, – ասել է նա:

Ռուսական ջոկատը` ռուսական զորքերի կայազորի առաջին պետ, գեներալ Սերգեյ Տուչկովի գլխավորությամբ, 1804 թվականի նոյեմբերին այդ տեղանքում է ջախջախել Աբաս Միրզայի զորքին։ Հենց այս հաղթանակն է դարձել ռազմական կայազորի պատմության սկիզբը։

Նիկոլայ 1-ին կայսրը 1834 թվականին հաստատել է Հայաստանում ռուսական զորքերի կայազորի կառուցման հեռանկարային պլանի նախագիծը, ինչպես նաև մեծ ամրոցի կառուցումը, որն այսօր էլ ռուսական զորքերի մշտական տեղակայման հիմնական կետն է:

armeniasputnik.am