39-ամյա Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ գտնվում է Փարիզում։ Այնտեղ նրա 42-ամյա ամուսինը՝ Քանյե Ուեսթը անցկացրել է իր ավանդական կիրակնօրյա ծառայությունը։
Սովորաբար Քիմը մասնակցում է Լոս Անջելեսում ամուսնու եկեղեցական համերգներին, ամենօրյա հագուստով, սակայն, լինելով նորաձևության մայրաքաղաքում, նա չի կարողացել կրել սովորական վերնաշապիկ: Ծառայության ժամանակ նա ներկայացել է Balmain ապրանքանիշի, կարամելային գույնի լատեքսային կոստյումով։ Ռեփերի կինը look-ը համալրել է նրբաճաշակ բարձրակրունկներով, չնայած փողոցում հորդառատ անձրև էր:
Նրա ավագ քույրը՝ 40-ամյա Քորթնի Քարդաշյանը, նույնպես նախընտրել է լատեքսային հանդերձանք։ Նրա ընտրությունը կանգ է առել շոկոլադե երանգի, լայն ուսերով բլուզի և մարմինն ընգրկող տաբատի վրա։ Աստղն ընտրել է եղանակին համապատասխան կոշիկներ՝ սև կաշվից բարձրակրունկներ։
Նման հանդերձանքներով Քարդաշյան քույրերը ցուցադրել են ոչ միայն իրենց սլացիկ կազմվածքները, այլև նորաձևության հանդեպ սերը։ Երկու զգեստներն էլ մի քանի օր առաջ ներկայացվել են պոդիումում։ Քիմն ու Քորթնին առաջինն էին «զբոսնում» դրանցով։
Նույն օրը երեկոյան Քանյե Ուեսթի կինը կրկնել է քույրերի look-ը՝ այն լրացնելով բաճկոնով և ձեռնոցներով։ Որպես զարդեր, նա կրել է զանգվածային ոսկե ականջօղեր, բայց չի փոխել դիմահարդարումն ու վարսահարդարումը։