Կորոնավիրուսով վարակվածներին օգնելու դեղամիջոցները կարող են պատրաստ լինել մինչեւ ամառ. Փենս
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակվածներին օգնելու դեղամիջոցները կարող են պատրաստ լինել մինչեւ ամառ. Փենս

Կորոնավիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար նոր դեղամիջոցները կարող են ԱՄՆ-ում պատրաստ լինել ամռանը կամ աշնան սկզբին: Այդ մասին մարտի 2-ին Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտնել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը:

Նրա խոսքով՝ «բազմաթիվ (դեղագործական) ընկերություններ արդեն սկսում են աշխատել» պատվաստանյութի ստեղծման վրա, եւ կլինիկական փորձարկումները կարող են սկսվել առաջիկա վեց շաբաթում: «Փորձարկումներն իրենց բնույթով այնպիսին են, որ, ինչպես մեզ բացատրել են փորձագետները, պատվաստանյութը կարող Է դեռ հասանելի չլինել մինչեւ այս տարվա վերջը կամ հաջորդ տարվա սկիզբը: Սակայն այն դեղամիջոցները, որոնք թույլ կտան բարելավել կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակը, կարող են հասանելի լինել բառացիորեն այս ամռանը կամ աշնան սկզբին»,-ասել Է նա:

Փենսը նաեւ հայտնել Է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները կոնսորցիում են ստեղծել «համատեղ աշխատանքի եւ տեղեկատվության փոխանակման համար՝ դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր մշակելու նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Նման նյութեր