Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 29-ին տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Ռեմ Մարդանյանի (Ռեմբո) հիշատակին: Գնդապետն այս տարի կնշեր իր 65-ամյակը, եթե չլիներ 2000 թվականի չարաբաստիկ ավտովթարը: Արդեն մի քանի տարի է, ինչ Ռեմ Մարդանյանի բարեկամներն ու հարազատները նրա ծննդավայրում՝ Գանձաքարում կազմակերպում են հիշատակի միջոցառում՝ գնդապետի մասին հիշողությունները, նրա՝ հայրենիքի նկատմամբ անձնվեր գործունեության մասին հուշերը համագյուղացիներին, հարազատներին, կրտսեր սերունդներին փոխանցելու համար:
Տավուշի մարզում անցկացվեց արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Ռեմ Մարդանյանի հիշատակին
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ