ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ մարտի 3-ին նշվում է Գրողների միջազգային օրը:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց` տոնը կարևորվում է այնքանով, որ աշխարհում հարգում են գրողների շնորհը, աշխատանքը, գնահատվում է ընթերցանությունը: «Տոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել, որ գրքի, գրականության միջոցով ամրանում ես, հարստանում և կայանում որպես անհատականություն, որպես մարդ»,-նշեց նա:
Միության նախագահի խոսքով` գրականությունը մարդու ամենագեղեցիկ զգացմունքներն արտահայտող, հոգին պայծառացնող երևույթ է: Գրողներին ցանկանում եմ հաջողություն, գրելու ներշնչանք, աշխատանք»,-եզրափակեց Միլիտոնյանը:
ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921 թվականին: Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն “poets”, “essayists” և “novelists” բառերի առաջին տառերից։