Մոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առթիվ կհավաքեն տոնածառի վիթխարի գունդ 23 հազար լամպիկներից: Կառուցվածքը ճանաչվել է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Գնդի տրամագիծը կկազմի 17 մետր, ներսում պլանավորվում է բացել պարահրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքում:
Գունդը կլինի երաժշտական. կախված հնչող երգից՝ խաղալիքի մակերևույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ և օղակներ: Յուրաքանչյուր ցանկացող կարող է մտնել ներս և պարել, ճշտվում է հաղորդագրության մեջ:
Գնդի հավաքումը կսկսվի դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մեկ շաբաթ: