Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված է ստացել ու հոսպիտալացվել
Advertisement 1000 x 90

Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված է ստացել ու հոսպիտալացվել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրքը՝ Դոլորես Ավեյրոն այսօր առավոտյան գլխուղեղի կաթված է ստացել. նրան տեղափոխել են պորտուգալական Ֆունչալ քաղաքի Մենդոնչա հոսպիտալ, գրում են պորտուգալական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ 65-ամյա Դոլորես Ավեյրոն գիտակից վիճակում է, նրա վիճակը կայուն է: Առաջիկա 24 ժամերի ընթացքում Ավեյրոյի ընտանիքը կիմանա, թե որքան է կաթվածի ծանրության աստիճանը:

Ավելի վաղ Ռոնալդուի մայրը հայտարարել էր, որ 2007 թվականին հաղթահարել է քաղցկեղ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 100 հազար ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել նրան բուժող հոսպիտալին:

vnews.am