ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն այս անգամ վերաբերում է ոչ թե եղանակի տեսությանը, այլ մարդկային հարաբերություններին.
«Իրենց անձնական գործերի համար օր ու մեջ զանգող և զզվացնող ծանոթները, եթե ուզում եք ձեզ էլ չանհանգստացնեն` հետ զանգեք նրանց և մի բան խնդրեք. նրանց 99 տոկոսը այլևս ձեզ չեն զանգահարի»: