Տղամարդու սիրտը նորից բաբախել է սկսել 90 րոպե տեւողությամբ կլինիկական մահից հետո
Advertisement 1000 x 90

Տղամարդու սիրտը նորից բաբախել է սկսել 90 րոպե տեւողությամբ կլինիկական մահից հետո

Ավստրալիայից 59-ամյա Ալիսթեր Բլեյքը 90 րոպե տեւողությամբ կլինիկական մահ է տարել, որից հետո նրա սիրտը սկսել է նորից բաբախել:

Ինչպես հայտնում է News.com.au կայքը, 2019 թվականին Ալիսթերը կնոջ՝ Մելինդայի հետ հանգստանում էր Վիկտորիա նահանգում լողափնյա տնակում: Մելինդան գիշերն արթնացել է ամուսնու, ինչպես իրեն է թվացել, խռմփոցից: Սակայն նա շուտով հասկացել է, որ նրա մոտ տեղի է ունեցել սրտի կանգ, եւ փորձել է մինչ բժիշկների գալը նրան առաջին օգնություն ցույց տալ:

Բժիշկները 90 րոպե ապարդյուն փորձել են պացիենտի սիրտն աշխատեցնել: Նրանք Մելինդային տարել են այլ սենյակ եւ ասել, որ այն ամենն, ինչ կարողացել են արել են, բայց դա անարդյունք է եղել: Սակայն անսպասելիորեն «մեկուկես ժամ մահացած» տղամարդու սիրտը կրկին սկսել է բաբախել, ինչը բժիշկներին անչափ զարմացրել է:

Ալիսթերը 4 օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում: Հիմա, իհարկե, ստիպված է կրել կարդիոխթանիչ:

Բժիշկ Ջեյմի Լեյլենդը հայտնել է, որ իրենք գործընկերներով ցնցված էին տեղի ունեցածից: Սովորաբար այդպիսի երկարատեւ կլինիկական մահվանից հետո մարդու օրգանիզմը չի կարող ամբողջությամբ վերականգնվել, բայց Ալիսթերի մոտ հիմա ո՛չ հոգեկան, ո՛չ ֆիզիկական շեղումներ չկան: Բժիշկները պացիենտին անվանել են Ղազար՝ ի պատիվ Աստվածաշնչյան հերոսի, որը մեռյալներից հարություն էր առել 4 օր հետո:

news.am