
Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում նոյեմբերի 30-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Համաձայն նախնական տվյալների՝ այրվում է 5 հա տարածք: