
Ինչպես գրում է tert.am-ը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սովորող չինացի ուսանողը պատմել է, որ փողոցի անցորդներն իրեն ծեծել են` բղավելով, որ «չեն ցանկանում կորոնավիրուսով վարակվել», հայտնում է Sky News-ը:
Չինաստանի քաղաքացու խոսքով` ինքը Լոնդոնի մարդաշատ հատվածներից մեկով անցնելիս է եղել, երբ անցորդներն ինչ-որ բան են ասել կորոնավիրուսի մասին: Այնուհետև նրանցից մեկը հարձակվել է 23-ամյա ուսանողի վրա:
«Երեք-չորս տղա ու աղջիկ միանգամից հարվածեցին դեմքիս»,- շարունակել է երիտասարդը:
Ավելի մանրամասն՝ tert.am