ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում մարտի լույս 3-ի գիշերը մոլեգնած տոռնադոյի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հաղորդել Էր 22 զոհի մասին: Ամենից շատ զոհեր գրանցվել են Փաթնամի օկրուգում, որին հաջորդում են Բենթոնի, Ուիլսոնի եւ Դեւիդսոնի օկրուգները:
Մարտի 3-ին Թենեսիում տարերային աղետը հանգեցրել Է տասնյակ շինությունների ավերման եւ Էլեկտրահաղորդման գծերի խզման:
Նահանգում շուրջ 43 հազար սպառող մնում Է առանց ԷլեկտրաԷներգիայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: