ՉԺՀ-ն դեմ Է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»: Այդ մասին մարտի 4-ին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Առանձին ԶԼՄ-ներ COVID-19-ն անվանում են «չինական վիրուս», եւ դա չափազանց անպատասխանատու Է: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,-հայտարարել Է դիվանագետը:
Չժաո Լիցզյանն ընդգծել Է, որ, նախ՝ հիվանդության աղբյուրը պարզելու աշխատանքը դեռեւս շարունակվում Է, եւ վերջնական եզրակացություններ առայժմ չկան: Նա հիշեցրել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի նոր տեսակն առաջին անգամ Չինաստանում հայտնաբերվելու փաստն ամենեւին չի նշանակում, որ նոր կորոնավիրուսն սկիզբ Է առել հենց այստեղից:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քանիցս հայտարարել Է, որ COVID-19-ը գլոբալ ֆենոմեն Է, դրա աղբյուրը դեռեւս պետք Է պարզել, իսկ ներկայում հարկ Է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչպես զսպել ու դիմակայել այդ վիրուսին, անհրաժեշտ Է խուսափել տարածաշրջանային ստիգմատիզացիայից»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: