
Հազարից ավելի իսրայելցի դպրոցականների կարանտինի են ենթարկել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով:
«Բրեների շրջանային խորհրդի դպրոցի սովորողները մեկուսացվել են: Կարգադրությունն արվել Է այն բանի կապակցությամբ, որ 9-րդ դասարանի աշակետներից մեկը վարակվել Էր կորոնավիրուսով»,-ասված Է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, դպրոցականը COVID-19-ով վարակվել Է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում Էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել Էր, որ եւս երեք իսրայելցու մոտ Է կորոնավիրուս ախտորոշվել, նրանցից մեկը վերադարձել Է Իտալիայից: Այսպիսով, Իսրայելի այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել Է այդ ախտորոշումը, հասել Է 15-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: