Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը հորդորում է բացասական հույզերով չարթնանալ ու չսկսկել օրը և տարին լավ կլինի.
«Գոնե այս տարի ամենավատ սովորությունից ազատվեք: Անընդհատ զոմբիացած մի՛ կրկնեք, որ ամեն ինչ վատ է երկրում»,-ասաց նա:
Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շատ ակտիվ տարի է մեզ սպասվում.
Խոյերի համար հագեցած, երջանկությամբ լի և դժվարին տարի է լինելու: Դժվարությունը ներքին տատանումները հաղթահարելուն է վերաբերում:Ներքին ձայնը խոյերի համար այս տարի յուրահատուկ դեր է ունենալու: Իրադարձությունները բավական արագ են զարգանալու, հնարավորությունները շատ են լինելու, պետք է զգոն լինեն և չկորցնեն դա:
Լավ ու դրական տարի է լինելու ցլերի համար: Ռիսկերն ու համարձակ գործողություններն արդարացված են: Ազատ աշխատելու, գործելու ու ստեղծագործելու տարի է:
Երջանիկ ժամանակահատված է սկսվում երվորյակների համար:
Խեցգետինների պարագայում մեկնարկում է հաջողակ շրջան: Ցանկալի կլինի, որ ավելի ակտիվ գործեն:
Ճակատագրի կտրուկ շրջադարձի կետային հնարավորություններ կան առյուծներիդեպքում:
Ամփոփող տարի է լինելու կույսերի համար: Աննխախադեպ քանակի խոչընդոտներ են սպասվում, որոնք հեշտ կհաղթահարվեն և երկար տարիներ ծրագրավորված, սպասված երջանկությունն այս տարի իրեն արտահայտել կտա:
Կշեռքների համար կամքի ուժի ամրացման, պատասխանատու և վճռորոշ տարի է:
Անակնկալներ են լինելու կարիճների համար և բարեհաջող ընթացքը տևելու է մինչև 2021 թվականը:
Տարին լարված է լինելու աղեղնավորների համար: Կվերլուծեն վերջին 9 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Կազատվեն պատրանքներից:
Տարվա գլխավոր դերակատարներից մեկն այծեղջյուրն է: Կլուծվեն առողջական, ֆինանսական խնդիրները:
2017 թվականը կայունության տարի է լինելու ջրհոսների համար:
Ձկների համար էլ է տարին բարեհաջող լինելու: Կլուծվեն առողջական խնդիրները:
Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը, ոսկու և արծաթի բոլոր երանգները: Քարերից յուրահատուկ դեր ունեն զմրուխտը, մալախիտն ու շափյուղան: