Թուրք հաղորդավարը երկրից «չքվելու» կոչ է արել այլ ազգերին, այդ թվում՝ հայերին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թուրք հաղորդավարը երկրից «չքվելու» կոչ է արել այլ ազգերին, այդ թվում՝ հայերին

Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով։ Նա, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայից «չքվելու» կոչ է արել այդ երկրում ապրող այլ ազգերին, այդ թվում՝ հայերին։

«Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ էս երկրից։

Դուք կարող եք ասել․ ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ․․․ կարող եք ասել։ Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», — եթերից հայտարարել է հաղորդավարը։


yeniakit.com.tr



Նման նյութեր