«Փաշինյանը միայնակ է»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը միայնակ է»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը միայնակ է.

Իշխող կուսակցության առաջնորդն հայտարարել է, որ մարտի 2-ից սկսում է Այո-ի քարոզարշավը: Թվում էր, որ 70 և ավել տոկոս ստացած ուժի առաջնորդը, նույնիսկ քարոզարշավի կարիք չունի: Նա պետք է հանգիստ բազմեր յուր գահավորակին, զբաղվեր պետության գործերով, իսկ այն մարդիկ, որոնք բախտի պատեհությամբ հայտնվել են իրենց հմտություններին ոչ համարժեք վճարովի պաշտոններում, հետույքները պատռելով պետք է լինեին քարոզարշավի մեկնարկում: Առնվազն՝ առանցքում:

Պատկերացրեք. 88 պատգամավոր և անհաշվելի ավագանիներ ունեցող քաղաքական թիմի պարագայում, երկրի թիվ մեկ դեմքը, իր թերևս միակ հավատարիմ զինակցի՝ Սուրեն Պապիկյանի հետ, քարոզչական բուկլետներ է բաժանում փողոցներում:
Հավաստիացնում եմ, տիկնայք և պարոնայք, եթե նա ունենար վստահություն կադրերի նկատմամբ, չէր գնա այդ քայլին:

Մարտի երկուսից անցել է երկու օր: Հիմա չեմ քննարկում բոլոր այն պորտաբույծերի և ապաշնորհ ոռմտուկների կերպարը, որոնք մեզ բերեցին այս հանգրվանին՝ իրենց իրավական աճպարարություններով: Այդ մասին կխոսեմ Սահմանադրական հանրաքվեից հետո: Բայց լավ, էդքան նորմալ աշխատավարձ ու պաշտոն ունեցող թիմում, 10 կարողունակ տեր ու տիկին չկա՞, որ գոնե իմ ֆեյսբուքյան պատն հեղեղեն, եթե ոչ իրավական, ապա գոնե՝ քաղաքական տեքստերով: Համոզեն տգետիս, թե ինչու է կարևոր այս հանրաքվեն: Ի վերջո, հանրաքվեի տապալման դժնդակ սցենարում, էլի ես ու դու, սիրելի ընթերցող, խնդիր չենք ունենա: Մեր հին գործով կզբաղվենք, որով և զբաղվում ենք:

Տիկնայք և պարոնայք երեսփոխաններ, հայրենիքին միայն ֆեյսբուքում ծառայող երեսպաշտներ, լավատեսության սպանիչներ և վատատեսության ներշնչողներ.

Հետույքներդ կտրեք ձեր փափկամաշկ աթոռներից ու կանգնեք հեղափոխության կողքին: Ձեր փայ բորշչը ես չեմ ուտելու…

Բուկլետի հետ նկարը հաշիվ չէ: Վերցրեք քաղաքական պատասխանատվություն: Օրինակ, ԱԺ փոխխոսնակի կամ մի 10 պատգամավոր-պաշտոնյայի նման, մտեք քֆուրի տակ, մտեք ժողովրդի մեջ ու ապացուցեք, որ դուք ալիքի վրա մանդատ ստացած ձրիակեր չեք ու իրոք մտահոգ դեմքեր եք: Այո-ն էլի կհաղթի, բայց եթե չմտաք պատասխանատվության տակ, հետո շատ դաժան պատասխան եք տալու: Ու էդ պատասխանը տալու եք հեղափոխության բոլոր փայատերերին»:

Փաշինյանը միայնակ է.Իշխող կուսակցության առաջնորդն հայտարարել է, որ մարտի 2-ից սկսում է Այո-ի քարոզարշավը: Թվում էր, որ…

Gepostet von Vahram Toqmajyan am Mittwoch, 4. März 2020



Նման նյութեր