Փաշինյանի ինքնախոստովանությունը. չաշխատող պետություն
Advertisement 1000 x 90

Փաշինյանի ինքնախոստովանությունը. չաշխատող պետություն

Կորոնավիրուսի հայտնաբերման օրը Նիկոլ Փաշինյանը վարչապետից դարձավ հանրապետության գլխավոր համաճարակաբան։ Նա բացատրություններ է տալիս վիրուսի թեմայով, հայտնում թեստերի պատասխանները, ցուցումներ տալիս հիգիենայի կանոնների վերաբերյալ։

Նիկոլն ամեն ինչ է աշխատում ու հայտնվում ամենուրեք։ Մարտի 1–ին նա երեք բան արեց. առանց դիմակ հագնելու հայտնեց վիրուսի մասին, սգո դիմակը հագած գնաց Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի 1–ին զոհվածների համար ծաղիկ դնելու և օրվա վերջում իր իրական դեմքով տժժաց Ծաղկաձորում։

Վիրուսը փրկեց մարտի 1–ի տապալվելիք երթը։ Գլխաքանակը չէր ապահովվում, և հետևաբար վիրուս հայտնաբերվեց, կամ էլ՝ վաղուց հայտնաբերվածի մասին հայտարարվեց։ Եթե վիրուս չլիներ, ապա Նիկոլն այն կհորիներ որպես «ատմազկա»։

Նիկոլը հաստատ չէր ուզում, բայց ինքնախոստովանություն արեց։ Նա ասաց, որ մեր պետությունը չի աշխատում։ Այլապես ինչպե՞ս հասկանալ ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ նրա այն ասածը, թե բա հեսա «լայվս» պրծնեմ, գնամ դեղատուն տեսնեմ՝ իրո՞ք դիմակներ չկան։

Եթե վարչապետն անձամբ է ուզում ստուգել դեղատանը դիմակ կա, թե չէ, ապա դա նշանակում է.

1. իր թիմում չկա մարդ, որին ինքը կվստահի ու նրան կհանձնարարի ստուգել դիմակ կա, թե չէ,

2. նրան իրական տեղեկատվություն չի հասնում, քանզի նա չգիտեր, որ լայվից էլ շատ վաղուց դիմակ չկար դեղատներում,

3. պետական ինստիտուտները չեն աշխատում։

Հարց է առաջանում, թե ի՞նչ փոխվեց դեղատուն նրա այցից հետո։ Դիմակ ինչպես չկար, այնպես էլ շարունակում է չլինել։

Նշանակում է՝ իրեն շոուն է պետք։ Ռեալիթի շոուն։ Գնա դեղատուն, գյալաջի անի, սելֆի անի ու գնա պատրաստվի մյուս անիմաստ «լայվին»։ Ոչինչ, որ նրա որոշումից տուժեց մեր երկրի թիվ մեկ տուրիստական կենտրոնը։

Մի ժամանակ էլ ուղիղ եթերում լոլիկի ու բադրիջանի գներն էր ճշտում, երբ գները թռել էին։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ, գները շարունակեցին բարձրանալ։

Փաշինյանն իրենով է փոխարինել պետությունը և աշխատում է ամեն ինչ։ Թիմակիցները դեկորատիվ ֆունկցիա են կատարում։ Մի օր նա դատախազ է, մի օր՝ ՀՔԾ պետ, հաջորդ օրը՝ վիճակագիր, հետո՝ ՀԴՄ պահանջող հարկայինի տեսուչ, պահի տակ՝ մաքսայինում թատրոն տվող, հիմա՝ համաճարակաբան, իսկ ամեն օր՝ թամաշայիստ։ Բայց երբեք՝ վարչապետ։ Իրակա՛ն վարչապետ։

Հայկ Ուսունց

7or.am



Նման նյութեր