Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը Ստամբուլում մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին ելույթ ունենալով հայտարարել է, որ թուրքական բանակն այս տարվա օգոստոսին «Եփրատի վահան» ռազմական օպերացիան Սիրիայում նախաձեռնել է մեկ նպատակով՝ Սիրիայի օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադին տապալելու նպատակով… «Մենք երկար ենք սպասել, սակայն վերջիվերջո ստիպված էին մտնել Սիրիա…
Մենք հավակնություններ չունենք սիրիական հողերի նկատմամբ, նրանք պետք է պատկանեն իրենց տերերին… Մենք այնտեղ նրա համար ենք, որ վերականգնենք արդարությունը և վերջ տանք բռնակալ Ասադի դաժանություններին, ով երկրում կազմակերպել է պետական ահաբեկչություն…»,- մեջբերում է Էրդողանի բարբաջանքը РИА Новости-ն…
Այսինքն, Թուրքիան պաշտոնապես բացահայտեց, թե ինչ նպատակով է իր բանակը ներխուժել Սիրիա… Էրդողանն այս մասին բարձրաձայնում է այն բանից հետո, երբ սիրիական և ռուսաստանյան զինվորականներն այսօր հայտարարեցին, որ Արևելյան Հալեպի 70%-ը ազատագրվել է ահաբեկչական կազմակերպություններից, որոնց հիմնական հովանավորն է հենց նույն Անկարան…
Մինչ այս օրը,թուրքական պաշտոնյաները հայտարարում էին,որ թուրքական բանակի Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է երկրի հյուսիսում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի դեմ, որոնք ըստ Էրդողանի սերտ կապեր ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական Կուսակցության հետ…
Սակայն, երբ Ասադի բանակը Հալեպից հուսիս-արևելք ընկած Ալ-Բաբ քաղաքի մոտ հանդիպեց թուրքական բանակին,Էրդողանը ստիպված էր բացահայտել իր իրական նխատակները… Ու հիմա Թուրքիայի ֆաշիստ առաջնորը բացահայտեց իր գլխավոր նպատակը Սիրիայում՝Ասադի տապալումը… Ալ-Բաբը գրավելով թուրքերը պլացդարմ եմ ստեղծում՝ապագայում Հալեպի վրա գրոհելու համար…
Հետաքրքիր է, թե ի՞նչ է սրան պատասխանելու Մոսկվան, որի ծրագրերը Սիրիայում լիովին հակասում են Էրդողանի նպատակներին…»: