ԱՄԷ-ի իշխանությունները հորդորել են երկրի բնակիչներին՝ ձեռնպահ մնալ ճամփորդություններից
Advertisement 1000 x 90

ԱՄԷ-ի իշխանությունները հորդորել են երկրի բնակիչներին՝ ձեռնպահ մնալ ճամփորդություններից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության եւ հիվանդությունների կանխարգելման նախարարությունը կոչ Է արել Էմիրահպատակներին եւ երկրում ապրող օտարերկրացի մշտաբնակներին՝ ձեռնպահ մնալ արտասահման մեկնելուց նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին ասված Է Twitter-ում առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Առողջապահության նախարարությունը կոչ Է անում երկրի հպատակներին եւ այստեղ ապրող օտարերկրացիներին՝ ներկա իրավիճակում անհրաժեշտության բացակայության դեպքում ձեռնպահ մնալ արտասահման ուղեւորություններից մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 8-ից վարակազերծման համար մեկ ամսով փակում են երկրի բոլոր միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ դպրոցականներին ուղարկում արձակուրդ, որի ընթացքում նրանք ուսումը կշարունակեն հեռավար եղանակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր