
Facebook ընկերությունը Սիեթլի մասնաճյուղի աշխատակիցներին կոչ Է արել մինչեւ մարտի վերջն աշխատել տնից այն բանից հետո, երբ աշխատողներից մեկի անալիզները կորոնավիրուսի դրական արդյունք են տվել: Այդ մասին հայտնել Է Deadline հրատարակությունը:
«Մեր գրասենյակից մի աշխատակցի մոտ … COVID-19 Է ախտորոշվել»,- մեջբերում Է անում հրատարակությունն ընկերության ներկայացուցչի խոսքից:
Ավելի վաղ Amazon ընկերությունը նույնպես իր աշխատակիցներին խորհուրդ Է տվել աշխատել տնից աշխատակիցներից մեկի մոտ վիրուսի հայտնաբերվելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: