«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆեյքերն աջակցում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. antifake.am
Advertisement 1000 x 90

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ֆեյքերն աջակցում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. antifake.am

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։

Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։

Ըստ օդում կախված լուրերի կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած Վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։ Արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին  «սատարող» ֆեյքերին։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակումները հավանող ֆեյք օգտահաշիվներին։

Պատահականության սկզբունքով մոնիթորինգի համար վերցրել ենք Արայիկ Հարությունյանի այն հրապարակումները (1,2), որտեղ Հարությունյանը անդրադարձել էր  ուսանողական ցույցերին, որի ժամանակ ուսանողները պահանջում էին Հարությունյանի հրաժարականը։ Նախարար Հարությունյանը իր հրապարակման մեջ մի կողմ թողնելով ուսանողների ցույցերի պատճառները, փորձում է իր հրաժարականը պահանջող ուսանողներին տալ կուսակցական պատկանելություն և այդ ամենը ներկայացնել զուտ կուսակցական շահերով պայմանավորված գործընթացներ։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ առանձնացված են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Սակայն գոյություն ունեն օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն այս ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Ֆեյք էջերի, մասնավորապես` իրական էջի տպավորություն գործող կեղծ օգտահաշիվների գործունեությունը վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին` օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

antifake.am



Նման նյութեր