Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը: Մարքլը եւ նրա ամուսինը՝ բրիտանացի արքայազն Հարրին, կմասնակցեն վիրավոր եւ հիվանդ զինծառայողների մարզական ձեռքբերումներին նվիրված ամենամյա միջոցառմանը: Դա նրանց` որպես թագավորական ընտանիքի անդամների պարտականությունների մաս Է կազմում, որոնք նրանք կշարունակեն կատարել մինչեւ մարտի 31-ը:
Հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքսի եւ դքսուհու տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ հետագայում պլանավորում են հրաժարվել պետական բյուջեից ֆինանսավորումից եւ ֆինանսապես անկախ դառնալ:
Հունվարի 10-ին Մարքլը մեկնել Է Կանադա: Այդ ժամանակվանից նա եւ նրա որդին՝ Արչին, մշտապես ապրել են Կանադայում՝ Mille Fleurs առանձնատանը: Արքայազն Հարրին հունվարն ու փետրվարն անցկացրել Է ուղեւորությունների մեջ, իսկ այնուհետեւ վերադարձել Է Մեծ Բրիտանիա՝ նախապատրաստելու մասնակցությունը թագավորական տարբեր միջոցառումների:
Երիսաբեթ Երկրորդ թագուհու հետ արքայազն Հարրիի վերջին հանդիպումը կայացել Է մարտի սկզբին: Երիսաբեթ Երկրորդը հավաստիացրել Է, որ արքայազն ու նրա ընտանիքը կարող են ցանկացած ժամանակ կվերադառնալ Մեծ Բրիտանիա եւ վերստին դառնալ թագավորական ընտանիքի ավագ անդամներ, եթե նրանք դա կամենան: