Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է
Advertisement 1000 x 90

Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը չեղարկվում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/) հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝  ԱՄՆ Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:

Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում:

Հավելյալ տեղեկությունների համար  գործարարները կարող են զանգահարել (010) 59-01-27  հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստի հասցեին` [email protected]։