
Հնդկաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 30-ին որոշել է, որ երկրի բոլոր կինոթատրոններում սեանսի սկսվելուց առաջ պետք է հնչի պետական օրհներգը: Ինչպես հայտնել է The Times of India թերթի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով դատարանի վճիռը, այդ պահին էկրանին պետք է ցուցադրել ազգային դրոշը:
«Մեր օրերում մարդիկ չգիտեն երգել պետական օրհներգը, մարդկանց անրաժեշտ է սովորեցնել: Մենք պետք է հարգենք պետական օրհներգը»,- ասված է Գերագույն դատարանի վճռում, որը մեջբերել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: