Հաղորդավար Կոնստանտին Իվլեւին կինը բռնացրել է երիտասարդ սիրուհու հետ
Advertisement 1000 x 90

Հաղորդավար Կոնստանտին Իվլեւին կինը բռնացրել է երիտասարդ սիրուհու հետ

Հայտնի 46-ամյա խոհարար Կոնստանտին Իվլեւի կյանքում, որը վարում է «На ножах» եւ «Адская кухня» հեռուստաշոուն, տհաճ փոփոխություններ են տեղի ունեցել: Նրա կինը՝ Մարիա Իվլեւան, բռնացրել է նրան երիտասարդ սիրուհու հետ եւ ապահարզանի հայց ներկայացրել։  Կոնստանտինն իր հերթին հայտարարել է, որ կվերցնի դստերը։

Այն մասին, որ Իվլեւների ընտանիքում խնդիրներ են առաջացել առաջինը կասկածել են Մարիայի Instagram-ի հետեւորդները: Բանն այն է, որ կինը հաճախ է ընթերցողների հետ կիսվել ընտանեկան կյանքի մանրամասներով, սակայն փետրվարի վերջին չգիտես ինչու հեռացրել է ամուսնու հետ համատեղ լուսանկարները։

Որոշ ժամանակ անց նա «СтарХит»-ին տված հարցազրույցում պատմել է, որ ամուսնալուծվել է։

«Իմացել եմ, որ ամուսինս երկու ամիս է՝ կողմնակի հարաբերություններ է ունեցել, տեսանյութ են ուղարկել», – պատմել է Մարիան՝ հավելելով․  «Երբեք չէի մտածի, որ նման բան կարող էր կատարվել ինձ հետ»։

«Գոնե արժանի կնոջ ընտրեր, իսկ նա նախընտրել է էսկորտով զբաղվող էժանագին մեկին՝ Թամանիից։  Շատ ցածր է ընկել», – կտրուկ մեկնաբանել է նա։

Ի դեպ, «էժանագին ուղեկցորդուհին» Կրասնոդարի երկրամասից 28-ամյա Վալերիա Կուդենկովան է՝ ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի ուսանողուհին, որն արդեն իր ուժերը փորձում է հեռուստատեսությունում։  Աղջիկը սիրում է ճանապարհորդել եւ եղել է արդեն 19 երկրներում:

Ավելի մանրամասն՝ news.am