Իր «Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի հոկտեմբերի 18-ի «Մենքումերոնքով աշխատում են» խմբագրականում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Գնումների աջակցման կենտրոն»-ի եւ «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն` հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոննների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը։ Եւ ահա նայում ենք, թե ինչ հասցեով է գրանցված «Ալեքսերվը»։
Այդ շենքի մուտքերից մեկում էին մահափորձ կատարել պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ։ Այսինքն, Գագիկ Խաչատրյանն ապրում էր այդ շենքում։ Խաչատրյանը ապրել է հարեւան մուտքում, եւ ոչ մի կապ «Ալեքսերվի» եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ, կարծես, չկա։ Նույն այդ հասցեում է գրանցված նաեւ հայտնի «Յուքոմ» ընկերությունը, որի կապը Գագիկ Խաչատրյանի հետ, թերեւս, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այլ կերպ ասած, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը», այսինքն` նույնպես դե ֆակտո պատկանում է պետեկամուտների կոմիտեի նախագահին։ Այս ամուր կապի մասին հուշումն առկա է բոլոր հարկային տեսչություններում։ Այս տեսչություններում չես տարբերի «Ալեքսերվ»-ի աշխատակցին հարկայինի աշխատակցից։ Մի խոսքով, «Ալեքսերվ» ՍՊԸ-ն դարձել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ստորաբաժանումը։ Եւ ինչո՞ւ ոչ. թե պետեկամուտների կոմիտեն, թե «Ալեքսերվը» նույն մարդու սեփական կանտորաներն են»։
Դեժավյու ֆեյսբուքյան էջից: