Ինչու հեռացավ Արծրուն Հովհաննիսյանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ինչու հեռացավ Արծրուն Հովհաննիսյանը. hraparak.am

Ինչպես հայտնի է, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է պաշտոնից։ ՊՆ մեր աղբյուրները քիչ առաջ տեղեկացրին, որ Հովհաննիսյանը հեռացել է իր դիմումի հիման վրա, նաև մանրամասներ հաղորդեցին պատճառների մասին։ Բանն այն է, որ նախարարին դուր չի եկել Հովհաննիսյանի աշխատաոճը, նա հաճախ լրագրողներին կոպտում էր, չէր պատասխանում հարցերին, երբեմն նաև վիրավորական բնորոշումներ տվել լրատվամիջոցներին։

Հովհաննիսյանի այս գործելաոճը դուր չի եկել նախարարին և նրանք պարբերաբար զրույցներ են ունեցել այս թեմայով։ Մեզ փոխանցեցին, որ Հովհաննիսյանը պարզապես որշել է հեռանալ, քանի որ «այլևս չէր կարողանում լրատվամիջոցների հետ աշխատել, լրագրողների մեծ մասի հետ կոնֆլիկտներ ուներ»։

Հովհաննիսյանը նաև դասավանդում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ասացին, որ նա զբաղվելու է միայն այդ գործով։

hraparak.am



Նման նյութեր