
Արևելքի բազմադրյա մշակույթի մեջ բացառիկ կարևոր տեղ ունեն աշուղական սիրավեպերը, այլ կերպ ասած հեքիաթները, որոնք երգելով պատմել են աշուղները՝ արևելքի բոլոր լեզուներով: Դրանցից մի քանիսը մշակել, վերապատմել, դրանց հայկական տարբերակները հայերեն մտածողությամբ ներկայացրել է աշուղ Ջիվանին: