Վերջերս միջազգային ԶԼՄ-ներում և տեղեկատվական հարթակներում սկսել է ակտիվ շրջանառվել victim blaming եզրույթը։ Եզրույթի նշանակությունը հետևյալն է՝ հասարակությունը կամ անհատը սկսում է մեղադրել զոհին իր իսկ նկատմամբ կատարված հանցագործության կամ բռնության մեջ։
Սորոսականները շատ են սիրում շահարկել և քննադատել հասարակությունում առկա այս արատավոր երևույթը, երբ հարցը վերաբերում է ընտանեկան, սեռական կամ ԼԳԲՏ անձնանց նկատմամբ տեղի ունեցած կամ չունեցած բռնության դեպքերին։ Ստամբուլյան կոնվենցիա, понимаете ли
Սակայն նրանք լռում են, օրինակ, երբ չակերտավոր շնասերները սկսում են մեղադրել շների գազազած ոհմակների կողմից հարձակման ենթարկված երեխաներին և տարեցներին, կամ հալածում, հայհոյում ու սպառնում են զոհերին պաշտպանողներին, պատկան մարմիններին պատասխանատվության կանչողներին և ցանկացած ոչ շնասերահաճո կարծիք արտահայտողներին։
Սորոսականները ոչ միայն լռում, այլ ակտիվ մասնակցություն են ունենում հատկապես սպանությունների զոհերին և վերջիններիս ընտանիքներին մեղադրելու ստորագույն արշավներում։
Օրինակ՝ պսիխոպատ մարդասպան մհեր ենոքյանի հերոսացման և նրա կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հիշատակի ու վերջինիս ընտանիքի դեմ արդեն 10 տարի իրականացվող կեղտոտ արշավը, որն ուղղակիորեն վճարվում է Սորոսի հայաստանյան գրասենյակից։
Կամ՝ #սորոսի_ծռեր ահաբեկիչ մարդասպանների հերոսացման քարոզը և նրանց կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների հիշատակի, նրանց ընտանիքների և որբացած երեխաների հասցեին հնչեցվող ստոր հայհոյանքները, ինչն ակտիվ շրջանառվում է սորոսական ֆինանսավորումով գործող ԶԼՄ-ների և քարոզիչների ջանքերով։
Կարևոր է հասկանալ, որ victim blaming-ը հատուկ է բոլորին, բոլոր ժամանակներին և հասարակություններին։ Բոլորս էլ գոնե մեկ անգամ կյանքում մտածել ենք այն մասին, որ զոհը (նույնիսկ եթե այն հենց մենք ենք) կարող էր թույլ չտալ և կանխել իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունը կամ հանցագործությունը։
Victim blaming-ն ուղիղ համեմատական է ինքնապաշտպանական բնազդին․ մարդու ենթագիտակցությունը պատասխանատվության է կանչում զոհին՝ ինքնապաշտպանական բնազդի ոչ բավարար կիրառման և թույլ դրսևորման համար։ Այլ կերպ ասած՝ չի ներում զոհի թուլությունը։ Դա շատ բնական, սակայն արատավոր, բարբարոսական և սարսափելի ոչ քաղաքակիրթ երևույթ է։
Ավելի կարևոր է հասկանալ, որ մարդու կենդանական էությանը հատուկ են մի շարք երևույթներ ու բնութագրեր, որոնք քաղաքակիրթ աշխարհում պետք է զսպվեն օրենքի ուժով։ Հանցագործությունների դեմ պայքարն այդ երևույթի ամենավառ օրինակն է, իսկ իրավապահ համակարգի գոյության իմաստը կայանում է հենց դրանում։
Եվ ամենակարևոր բանը, որ պետք է հասկանալ․ բոլոր ժամանակներում ու հասարակություններում կան և լինելու են խմբեր ու ուժեր, որոնք իրենց քաղաքական կամ ֆինանսական շահը հետապնդելով՝ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են արթնացնել, մանիպուլացնել և ուղղորդել մարդու կենդանական էությանը հատուկ արատավոր, ոչ քաղաքակիրթ, բարբարոսական բնութագրերը։ Եվ եթե այսօր այդ խմբերն ու ուժերը կառավարվում են օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից, ապա 100 տարի անց այս անհատի անունը կփոխվի, սակայն երևույթը կմնա նույնը, որն աշխարհի չափ հին է։
Մարդկությունը քաղաքակրթության զարգացման պատմության ընթացքում գտել է այս խնդրի համալիր լուծումը․
Պետությունն է միակ կառույցը, որն ի զորու է զսպել նման խմբերին ու ուժերին, պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ու բարոյական առողջությունը, պահպանել հասարակական կարգը։ Անհատի պաշտպանվածությունն ուղիղ համեմատական է իր պետության կայացվածությանն ու հզորությանը։
Պարզապես ուշադիր եղեք՝
– ո՞ր ուժերն են վարկաբեկում պետությունն ու պետական կառույցները, որտեղ դուք ապրում եք
– ո՞ր ուժերն են երկակի ստանդարտներ կիրառում victim blaming երևույթը քննադատելիս
– ո՞ր ուժերն են երկակի ստանդարտներ կիրառում բռնությունն ու հանցագործությունը դատապարտելիս
Երբեք մի մոռացեք, որ կյանքը խավարամտության ու լուսավորության, բարբարոսության ու քաղաքակրթության, հետադիմության ու առաջադիմության, պայմանական Սորոսի ու Պետության, բաց հասարակության ու պետականության պայքար է։ Այս գործընթացն անվերջ է, իսկ պայքարի մեթոդները գնալով զարգանում են։ Եթե ընդհամենը տասնամյակներ առաջ պայքարում էին ռազմի դաշտում՝ զենքերով, ապա հիմա՝ տեղեկատվական դաշտում՝ քարոզչական մեխանիզմներով և տեխնոլոգիաներով։
Դիցուկ՝ հետևողականորեն համոզում են հանրությանը, որ քաղաքակիրթ, առաջադեմ մարդը պետք է խոտ ուտի ու քարանձավում բնակվի ։)
Մի մոռացեք սա, և հարց հղեք ինքներդ ձեզ՝ ո՞վ եք դուք․ առաջադեմ, քաղաքակրթության կրողնե՞ր, թե՞ հետադիմության առաջամարտիկներ։
Լավ մնացեք)
Հերմինե Գրիգորյանի էջից: