Խնամքի կազմակերպումը կապահովվի. նախարարն այցելել է բռնության ենթարկված գյումրեցի աղջկան
Advertisement 1000 x 90

Խնամքի կազմակերպումը կապահովվի. նախարարն այցելել է բռնության ենթարկված գյումրեցի աղջկան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի գյումրեցի աղջկա խնամքի կազմակերպումը: Facebook–ի իր էջում այս մասին վստահեցրել է նախարար Զարուհի Բաթոյանը։

Երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Ծեծի ենթարկված երեխան այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում է, ունի գլխուղեղի սալջարդ, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրվածք, կրծքավանդակում` արյան կուտակում։ Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ, անգիտակից է։

Sputnik Արմենիան գրել էր, որ նրան հիվանդանոցում ոչ ոք տեսակցելու չի գնացել։

Նախարար Բաթոյանը գրել է, որ անձամբ այցելել է երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար:

«Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն, և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն»,–գրել է նա:

armeniasputnik.am



Նման նյութեր