Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը ։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։ ArmLur.am-ը զրուցել է «Արդարություն» կուսակցության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ։
-Պարո՛ն Բալասանյան, փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։
-Մենք մեկնարկը շատ լավ տվել ենք, գոհ ենք մեր ընթացքից, հանդիպումներից։ Հանդիպումները շատ ակտիվ են ,եւ այնպես չէ, որ ես ժողովրդի հետ հանդիպում եմ ընտրությունից ընտրություն։ Ես՝ որպես պատգամավոր, հրամանատար, նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո շատ բնակավայրերում եմ եղել։ Մեզ մոտ ամեն ինչ ակտիվ է։ Շատ մտահոգող հարցեր կան ժողովրդի մոտ, կան անվտանգության հարցեր, որ վերաբերում է առաջնագծին ու Արցախյան հակամարտությանը։ Հատկապես հեղափոխությունից հետո մեծ մտահոգություն է առկա, նաեւ այդ մասին խոսում է Հայաստանի քաղաքական ղեկավարը։ Ինձ հետ հանդիպումներում այդ հարցն են բարձրաձայնում։ Եվ վերջին շրջանում փակ շղթա է դարձել, քանի որ այդ պարզությունը չկա։ Չկա բացվածք, որպեսզի ժողովուրդն իմանա՝ ինչի մասին է խոսքը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում