
Ֆին գիտնականները պարզել են, որ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա հոռետեսությունը վատ է ազդում: Խոսքը սրտի իշեմիկ հիվանդության մասին է: Արդյունքները հրապարակվել են BMC Public Health ամսագրում:
Ֆինլանդիայի Պյայատ Խյամեի Կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները հետևելով 52-76 տարեկան 2267 կամավորների, նկատել են, որ նրանցից 121 մահացել է սրտի իշեմիայից՝ հոռետես ընկալումների պատճառով:
Հետազոտությունը զուտ վիճակագրական է եղել: Չնայած, բժիշկները նաև պնդում են, որ լավատեսությունը դեռ երաշխիք չէ՝ սրտի իշեմիկ հիվանդությունից խուսափելու համար:
vokrugsveta.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը